Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով։
Մենք սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ – ու հավիտյան երազել։

Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,-
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին։
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց

Ես ուզեցի գովքը երգել Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց… բայց չգիտեմ, թե ինչու –
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի…

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here