Հայ ժողովրդական «Հով արեք, սարեր ջան» երգն է՝ Երևանի կամերային երգչախմբի կատարմամբ: Մշակումը՝ Կոմիտասի: Խմբավար՝ Հարություն Թոփիկյան: երգի նկարագիրը իմ «Հայրենիքը երգարվեստի մեջ» հաղորդաշարից, որ եթեր է սփռվում http://radiomariam.am/ կայքով:
Այս երգում մարդը՝ դառնացած աշխարհի անարդարություններից, մարդկային հարաբերություններում առկա անազնվությունից, ուրիշ ելք չի գտնում իր հոգին մխիթարելու, քան դիմելը մանկուց հարազատ հայրենի բնությանը: Երգի առաջին հատվածում նա դիմում է սարերին և խնդրում, որ ինչպես նրանք ստվեր գցելով՝ հով են անում դաշտերի վրա, այնպես էլ իր՝ տառապանքից այրվող սիրտը հովացնեն: Սակայն սարերի հովն ի զորու չէ մարդկանց վատ վերաբերմունքից առաջացած հոգեկան ապրումները մեղմել ու սիրտը հովացնել և այդպես էլ չեն կարողանում իր դարդին դարման անել, միջոց գտնել:
Սարերից հույսը կտրած մարդը երգի երկրորդ հատվածում օգնության է կանչում ամպերին, որ մի քիչ զով անեն, վարար անձրև թափեն, որի ջրերը գետնի վրա ծովանալով քշեն – տանեն, հողի տակով անեն վատ մարդու օր ու արևը: Սակայն ամպերը ևս չեն կարող իր սիրտը հովացնել: Եւ երգի վերջին քառատողում տառապող մարդը կանչում է սարերին, ձորերին, դաշտ ու ջրերին, թե՝ մի վեր կացեք, տեսեք, թե իր սիրտն ինչ ցավեր են պատել: Կարծես մարդը վստահ է, որ իր նման մարդն անտարբեր է մնալու իր ցավերի հանդեպ և ուրիշ մարդու չի կանչում՝ սիրտը նրա առջև բացելու համար, այլ դարձյալ փորձում է իր մխիթարանքը գտնել մայր բնության գրկում:
Armenian folk song “Hov areq, sarer djan”. Performs Yerevan chamber choir. Processed by Komitas. Conductor Haroutyoun Topikyan.
Երգի խոսքերը՝

Հով արեք, սարեր ջան, հով արեք,
Իմ դարդին դարման արեք։
Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում։

Ամպեր, ամպեր, մի քիչ զով արեք,
Վարար անձրև թափեք, ծով արեք,
Գեշ մարդու օր-արևը
Սև հողի տակով արեք:

Հով արեք, ամպեր ջան, հով արեք,
Իմ դարդին դարման արեք։
Ամպերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում։

Սարեր, ձորեր, դաշտեր ու ջրեր,
Մարմանդ-մարմանդ վազող աղբյուրներ,
Մի վեր կացեք, իմացեք,
Տեսեք իմ սրտի ցավեր:

1 COMMENT

  1. Հով արեք, սարեր ջան, հով արեք,
    Իմ դարդին դարման արեք։
    Սարերը հով չեն անում,
    Իմ դարդին դարման անում։

    Ամպեր, ամպեր, մի քիչ զով արեք,
    Վարար անձրև թափեք, ծով արեք,
    Գեշ մարդու օր-արևը
    Սև հողի տակով արեք:

    Հով արեք, ամպեր ջան, հով արեք,
    Իմ դարդին դարման արեք։
    Ամպերը հով չեն անում,
    Իմ դարդին դարման անում։

    Սարեր, ձորեր, դաշտեր ու ջրեր,
    Մարմանդ-մարմանդ վազող աղբյուրներ,
    Մի վեր կացեք, իմացեք,
    Տեսեք իմ սրտի ցավեր:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here